Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՅԴ-ի ստվերային կառավարության կազմն ու վարչապետը

ՀՅԴ-ի ստվերային կառավարության կազմն ու վարչապետը
09.04.2019 | 13:53

«Հրապարակը» գրում է. «Հայաստանյան ներքաղաքական դաշտում խոր` չերևացող աշխուժություն է տիրում. ակտիվացել է ոչ միայն ՀՀԿ-ն, վերաձևակերպվում են նաև մնացյալ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, որը երազում է կրկին ստանձնել կառավարման լծակներ և ստվերային կառավարություն է ձևավորում` ի դեմս ստեղծած 12 հանձնախմբերի: Հանձնախմբերը ղեկավարողներն էլ կդառնան ապագա ստվերային կառավարության ներկայացուցիչները։ Արտաքին հանձնաժողովը ղեկավարում է Կիրո Մանոյանը, անվտանգությանը` Լևոն Մկրտչյանը, սոցիալականը` Արսեն Համբարձումյանը, մշակույթը` Լիլիթ Գալստյանը, գյուղատնտեսությանը` Արթուր Խաչատրյանը: Իսկ ո՞վ է լինելու ձեր «վարչապետը»՝ հարցրինք ՀՅԴ մեր աղբյուրին։ «Ըստ ամենայնի` հանձնախմբերը համակարգող Արծվիկ Մինասյանը»:


Կհամագործակցե՞ք ՀՀԿ-ի հետ: «Ազգային օրակարգի մասով որևէ խնդիր չունենք իրենց հետ»: Իսկ Քոչարյանի՞։ «Քոչարյանի հետ` նույնը»: Փողոցային պայքարի դուրս կգա՞ք։ «Ի անհրաժեշտության` անշուշտ»: Որպես ազգային-ավանդական կուսակցություն՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսգենդերի խորհրդարանական «հայտնությանը»։ «Առաջիկայում խնդրո առնչությամբ, կարծում եմ, պետք է քննարկումներ լինեն անպայման` բոլոր մակարդակներով»:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ